Վանաձորում սողանքներ են ակտիվացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2011 11:29

Նոյեմբերի 1-ին`ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում` Վանաձոր քաղաքի Սարի-Թաղ թա­ղա­մա­սից դեպի Դարպաս գյուղ տանող ավտոճանապարհի սկզբնամասում ակտիվացել են սողան­քա­յին երևույթ­­ներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ Սարի-Թաղ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2, 4 և 8 տների հարակից տարածքում ակտիվացել է սողանք (30մ երկարությամբ, 2մ լայնությամբ և 0.5մ խորությամբ):

Ըստ նախնական տվյալների՝ սողանքի ակտիվացման պատճառ է հանդիսացել վերոգրյալ տների կոյուղաջրերի հոսքը հողի ընդերք: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով:

 

Դիտվել է 1001 անգամ:
Print Friendly

Leave a Reply