ԱՄՆ-ի Կոնգրեսը դեմ է Թուրքիային անօդաչու ինքնաթիռ վաճառելուն
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2011 11:15
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը փորձում է համոզել Կոնգրեսին, որ Թուրքիային ամերիկյան արտադրության անօդաչու ինքնաթիռներ վաճառի: Հիմա շարունակում են հանդես գալ Էրդողանի վարչակարգի դեմ, քանի որ նա բացահայտ շարունակում է պաշտպանել պաղեստինյան ահաբեկիչներին ու սպառնալ Իսրայելին: Սակայն, մեկ շաբաթ առաջ Կոնգրեսը հաստատել է Թուրքիայի AH-1W «գերկոբրա» հարվածային 3 ուղղաթիռ վաճառելու գործարքը:
Վերջին տարիներին թուրքական ռազմաօդային ուժերը կորցրել են նույնատիպ ուղղաթիռներ. քուրդ անջատողականներն են դրանք վերացրել: «Գերկոբրան» ձևափոխված, ավելի ժամանակակից երկշարժիչ ուղղաթիռն է: Թուրքական բանակն ունի 2 էսկադրիլիա «գերկոբրա», սակայն արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, դրանց մեծ մասը պիտանի չէ:






Facebook
Tweet This
Email This Post
