Արցախի պողոտայում մեքենան բախվել է պատին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 2, 2011 11:07

Նոյեմբերի 2-ին`ժամը 00.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պո­ղոտայի թիվ 1 շենքին  բախվել է ավտոմեքենա. ներսում առաջացել է ծխապատ գոտի:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ ‘’Ֆոլցվագեն պասսատ’’ մակնիշի 27 ՕՕ 490 պետհամարանիշի ավտոմեքենան մխրճվել է ‘’Թայմ Սքվեր’’ գիշերային ակումբի մուտքի մեջ: Տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ,1990 թվականին ծնված Հովիկ Կնյազյանը, հրշեջ-փրկարարների ուժերով` ուղևոր,1965 թվականին ծնված Լյուդվիգ Կնյազյանը:

Տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ‘’Էրեբունի’’ բժշկական կենտրոն. նրանց առողջական վիճակը  գնահատվել է միջին ծանրության:

 

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply