ԲՀԿ-ական պատգամավոր Արմեն Մելիքյանը հրաժարվել է մանդատից

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2011 10:50

ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Մելիքյանը վայր է դրել իր պատգամավորական մանդատը: Այս լուրը Panorama.am-ի հետ զրույցում հաստատեց Բարգավաճ Հայաստան խմբակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքերով` մանդատից հրաժարվելու պատճառ է հանդիսացել Ա. Մելիքյանի` այլ աշխատանքի անցնելու հանգամանքը, սակայն կոնկրետ ինչ աշխատանքի մասին է խոսքը, մեր զրուցակիցը չմանրամասնեց` նշելով, որ առաջիկայում այդ մասին պարզ կդառնա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞վ է գալու Մելիքյանի փոխարեն, Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց, որ այս պահին դա դեռ որոշված չէ.
«Առաջիկայում կլինի համապատասխան քննարկում խմբակցությունում»,- նշեց նա ու հավելեց, որ Ա. Մելիքյանը շարունակում է մնալ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ:

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply