Գագիկ Բեգլարյանը՝ փոխվարչապետ, Արմեն Ավետիսյանը՝ ԱԱԾ պե՞տ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 2, 2011 10:39

Ոստիկանապետի հրաժարականին հաջորդեց Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրը։ Ընդամենը շաբաթներ առաջ վարչապետի պաշտոնին հավակնողը զրկվեց նաև ԱԺ նախագահի պաշտոնից և, ըստ որոշ լուրերի, հնարավոր է` համալրի ԲՀԿ շարքերը։ Ըստ «Հրապարակի», ընտրություններին նախապատրաստվող Սերժ Սարգսյանը որոշել է ռադիկալ փոփոխություններ անել։ Լուրերի համաձայն, իր աթոռին հրաժեշտ կտա փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը և ուրիշներ։ Ասում են՝ փոխվարչապետի պաշտոնի թեկնածուն Գագիկ Բեգլարյանն է, իսկ ԱԱԾ պետինը՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանը։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում մի շարք նախարարություններ կկիսվեն, որոշ կառույցներ կառանձնանան։ Դեռ ինչե՜ր պիտի ըլլան…

Tert.am

 

Դիտվել է 916 անգամ:
Print Friendly

Leave a Reply