Ամերիկուհին հյուրանոցից հեռացել է այն բնակեցնելուց 10 տարի անց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2011 9:30
Վիրջինիա նահանգի Ֆոլս-Չերչ քաղաքի հյուրանոցի կենվորը որոշել է հանձնել համարը այն բնակեցնելուց 10 տարի հետո: 79-ամյա Ջոյ Բրիքերը ստիպված է հրաժարվել Marriott ցանցի Towne Place Suites հյուրանոցից` առողջության պատճառով: Հիմա թոշակառու կինը խնամքի կարիք է զգում, դրա համար էլ որոշել է տեղափոխվել դստեր մոտ` Նյու Յորք: Ջոյը հյուրանոց է տեղափոխվել 2001-ի օգոստոսին: Իր իսկ խոսքով, դրանից օրեր առաջ աշխատանքի էր անցել բնակարանաշինության ու քաղաքի զարգացման նախարարությունում ու տեղափոխվել էր Ֆոլս Չերչ (մինչ այդ նա ապրում էր Նյու Հեմփշիրում): Կինը նշել է, որ հյուրանոցի վարձն ու վարձու բնակարանի գները գրեթե աննշան տարբերություն են ունեցել ու նա նախընտրել է առաջին տարբերակը: Ընդ որում, ինչպես ինքն է ասում, հյուրանոցում բնակվելն ավելի հարմարավետ է եղել, քանի որ օրական 139 դոլար է վճարել ու այդ գումարի դիմաց օրական իր սենյակն են մաքրել, սպիտակեղենը փոխել, իրեն էլ նախաճաշ մատակարարել ու ինտերնետից օգտվելու հնարավորություն ընձեռել: 10 տարի բնակվելով` կինը մտերմացել է աշխատակիցների հետ, որոնք երբեմն – երբեմն խորհուրդներ են հարցրել հյուրանոցում նորամուծությունների հետ կապված: Ջոյը Marriott հյուրանոցում կենվորության ռեկորդակիր է: Հյուրանոցային համալիրի ներկայացուցիչների խոսքով, հյուրերն իրենց մոտ երկար են հյուրընկալվում, սակայն Ջոյի չափ երբեք ու ոչ մեկը չի մնացել:






Facebook
Tweet This
Email This Post
