Վիկտորիա թագուհու սպիտակեղենը հանել են աճուրդի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 2, 2011 8:53
Շոտլանդիայում աճուրդ է տեղի ունեցել, որտեղ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի անձնական իրերի հետ մեկտեղ, վաճառքի էր հանվել նաև նրա վարտիքը: Սպիտակ մետաքսից կարված անդ
Վարտիքը վաճառվել է 9375 ֆունտ ստեռլինգով (10,8 հազար եվրո): Գնորդի անունը չի հայտնվում: Վարտիքը ենթադրվող գումարից 3 անգամ ավելի թանկ է վաճառվել:
Աճուրդում վաճառքի են ներկայացվել նաև 2 զույգ մետաքսյա գուլպաներ, որոնցից մեկ զույգը վաճառվել է 5 հազար ֆունտ ստեռլինգով (5,8 հազար եվրո): Թագուհի Վիկտորիայի աճուրդի հանված անձնական իրերը Forbes-ի հիմնադիրների ժառանգ Չարլի Ֆորբսի առանձնատանը պահվող հավաքածուից են: Բացի թագուհու սպիտակեղենից, աճուրդի էին հանվել նաև կահույք, նամակներ, նկարներ, դրանցից մեկը` Չարլզ Բարտոն Բարբերի աշխատանքը, ուր պատկերված են թագուհին ու իր ծառան` Ջոն Բրաունը, վաճառվել է 145 250 ֆունտ ստեռլինգով (168 հազար եվրո): Նկարը թագուհու նվերն է Բրաունի 50-ամյակին, ինչը ավելի արժեքավոր է դարձնում այն: Ընդհանուր առմամբ աճուրդում վաճառվել են ավելի քան 3 մլն ֆունտ ստեռլինգի լոտեր:






Facebook
Tweet This
Email This Post
