Քադաֆիի որդի Սաադին Ինտերպոլին խնդրել է իր ձերբակալության օրդերը վերացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 2, 2011 8:11

Ինտերպոլին Լիբիայի տարածքում իրեն ձերբակալելու օրդերը վերացնելու խնդրանքով դիմել է Քադաֆիի որդին` Սաադին: Նրա կարծիքով, լիբիական իշխանությունները չեն  կարող  արդարացի դատել: Ներկայումս Սաադի Քադաֆին գտնվում է Նիգերիայի տարածքում, ուր փախել էր օգոստոսին: Ինտերպոլը «կարմիր ծանուցում» է  թողել, որի համաձայն, Ինտերպոլի բոլոր անդամ-երկրները պետք է ձերբակալեն Սաադի Քադաֆիին ու հանձնեն Լիբիային: Սակայան, Սաադիի փաստաբան Նիկ Քաուֆմանը Ինտերպոլին հասցեագրված նամակում հայտարարել է, որ Մուամար Քադաֆիի ու նրա որդու սպանությունն ապացուցում է, որ Քադաֆիների ընտանիքի ցանկացած անդամի  Լիբիա  ուղարկելն անվտանգ չէ:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply