Տունը վթարային է և գտնվում է սողանքային գոտում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 2, 2011 8:22
Նոյեմբերի 1-ին, ժամը 15.10-ին Տավուշի մարզի Հովք գյուղի բնակիչ Աշոտ Սիմոնյանը հայտնել է մարզային փրկարար վարչություն, որ իրեն պատկանող տունը վթարային է և գտնվում է սողանքային գոտում:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության օպերատիվ խումբը:
Տեղում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Աշոտ Սիմոնյանի տունն ունի 4-րդ կարգի վթարայնության աստիճան, և դրա պատերի վրա առկա են ուղղաձիգ ու միջաձիգ ճաքեր` մինչև 5 սմ: Տունն արտաքին տեսքից ձևախախտված է և թեքված է կողքի: Տան հետագա շահագործումը խիստ վտանգավոր է:
Փրկարար վարչությունը Հովքի գյուղապետին առաջարկել է բնակիչներին ապահովել ժամանակավոր կացարանով, սակայն վերջիններս հրաժարվել են` խնդրելով լուծել իրենց բնակարանային հարցը:
Ներկա դրությամբ Ա. Սիմոնյանը և իր կինը բնակվում են տան համեմատաբար անվտանգ հատվածում` պատշգամբում:







Facebook
Tweet This
Email This Post
