Վախճանվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մայրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 21:31

Անցած գիշեր վախճանվել է Հիլարի Քլինթոնի մայրը և ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնի զոքանչը` Դորոտի Ռոդեմը:

Քլինթոնների ընտանիքի ցավակցական ուղերձում նրա նկատմամբ սեր և հարգանք է արտահայտում, որպես «հոգեպես շռայլ և ուժեղ կին, սիրող ամուսին, մայր և տատիկ»:

Հոգեհանգստին կողմնակի մարդիկ չեն լինի: Ծաղիկների փոխարեն առաջարկում են բարեգործական հիմնադրամներին գումարներ փոխանցել, առաջին հերթին այն հիմնադրամներին, որոնք օգնում են ընկեցիկ, թափսռաշրջիկ և խնամքի պակաս ունեցող  երեխաներին:

Փաստաթղթում ասվում է,որ Դորոտի Ռոդեմը ժամանակին նմանատիպ խնդիրներ է ունեցել և ամբողջ կյանքում հետաքրքրություն է ունեցել մանկական տառապանքի թեմայի  հանդեպ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է , որ Հիլարի Քլինթոնը իր բոլոր պաշտոնական այցերը հետաձգել է մոր մահվան պատճառով:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply