2011թ. նոյեմբերի 1-8-ը Երևանի Պատմության թանգարանում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին և Երևան քաղաքի օրվանը նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 1, 2011 20:12

Ցուցահանդեսի հովանավորներն են` Հայաստանի Ֆիլատելիստների Միությունը (ՀՖՄ), ՀԱՅՓՈՍՏ ընկերությունը, Երևանի Պատմության թանգարանը, ԿԻԼԻԿԻԱ գարեջրի գործարանը. ԻՆԳՈ Արմենիա և ՅՈՒՆԻԿՈՄՊ ընկերությունները:

 

“ՙՈղջունում եմ Երևանի օրվան և Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին: Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ իրենց ազատ ժամանակը նվիրում են նամականիշերի ուսումնասիրմանը, որոնք հանդիսանում են ոչ միայն որպես հավաքածու, այլև որպես յուրօրինակ փաստաթուղթ, որը վկայում է պատմական իրադարձությունների, ազգային առանձնահատկությունների և պետականպատկանելիության մասին: Ֆիլատելիայի լեզուն միջազգային լեզու է, որը թույլ է տալիս ստեղծագործական արվեստը համեստ և մատչելի ձևով հասցնել ժողովրդի ամենալայն զանգվածներին և ընդլայնել ոչ միայն ֆիլատելիստների մտահորիզոնը, այլև բոլոր նրանց, ովքեր սիրում են նամակներ գրել և ստանալ: Նամականիշը պատմության, աշխարհագրության, էկոլոգիայի, կենդանական և բուսական աշխարհի, գիտության, տեխնիկայի և գիտելիքների յուրօրինակ աղբյուր է, որը, հատելով ժամանակի և տարածության սահմանները, դառնում է մարդկանց հոգևոր և մշակութային շփման միջոց: Հուսով եմ, որ հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդեսը մեծ հաջողություն կունենա ինչպես պրոֆեսիոնալ ֆիլատելիստների, այնպես էլ ՙփոստային արվեստի՚ հատուկ ժանրի սիրահարների համար և խթան կհանդիսանա համաշխարահային և միջազգային ցուցահանդեսներում հայկական նամականիշերի լայն ճանաչմանը: Ցուցահանդեսի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին մաղթում եմ եռանդուն աշխատանք, բովանդակալիցհանդիպումներ, պայծառ և անմոռանալի հիշողություններ”՚, – ասում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

 

‘”Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, ՀՀ անկախության 20 ամյակի եւ Երևանի օրվան նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի բացման կապակցությամբ: Հայաստանի Ֆիլատելիստների միության համար ցուցահանդեսների կազմակերպումը չափազանց կարևոր նշանակություն ունի ֆիլատելիայի նկատմամբ համընդհանուր ուշադրություն սեվեռելու համար: Հայկական ֆիլատելիան ունի հարուստ և  բարի ավանդույթներ, և նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը կենսական նշանակություն ունի ազգային ֆիլատելիան ճանաչելի դարձնելու և նոր բարձունքների հասցնելու համար: Համոզված եմ, որ ցուցահանդեսի օրերը կանցնեն բովանդակալից եվ արդյունավետ: Առիթից օգտվելով ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել ցուցահանդեսի հովանավորներին ազգային ֆիլատելիայի նկատմամբ իրենց ուշադրության համար՚”, – ասում է Հայաստանի Ֆիլատելիստների Միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

Բացման արարողությանը ներկա կլինեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, ցուցահանդեսի կազմկոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը, այլ պաշտոնատար անձինք և պատվավոր հյուրեր:

 

Դիտվել է 1133 անգամ:
Print Friendly

Leave a Reply