Հայաստանի արտգործնախարարը ընդունեց Բելառուսի արտգործնախարարի տեղակալին

Պաշտոնական, Օրվա լուր | | November 1, 2011 19:50

Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Բելառուսի արտգործնախարարի տեղակալ Իգոր Պետրիշենկոյին, ով Հայաստան է ժամանել ԱԳՆ-երի միջեւ քաղաքական խորհրդատվությունների մասնակցելու նպատակով:

Ողջունելով Իգոր Պետրիշենկոյին`  նախարար Նալբանդյանը գոհունակությամբ ընդգծեց, որ հայ-բելառուսական ավանդական ջերմ կապերը շարունակական զարգացում են ապրում համագործակցության բոլոր ոլորտներում:

«Հատկանշական է, որ շուրջ երկու ամիս առաջ ստորագրված ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների մասին փաստաթուղթն արդեն իրագործվում է, եւ դա վկայում է մեր համագործակցության իրական արդյունավետության մասին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  Իգոր Պետրիշենկոն նախարար Նալբանդյանին փոխանցեց Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Մարտինովի ողջյուններն ու բարեմաղթանքները:

Հանդիպմանն երկուստեք ընդգծվեց, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, փոխայցելությունները, տնտեսական փոխգործակցությունը, խորհրդարանական կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը, մշակութային փոխանակումները հնարավորություն են տալիս առավել խորացնել երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:

Զրուցակիցները, նշելով լայն իրավապայմանագրային դաշտի առկայությունը, միաժամանակ շեշտեցին այն առավել ընդարձակելու անհրաժեշտությունը:

Էդվարդ Նալբանդյանն ու Իգոր Պետրիշենկոն անդրադարձան երկկողմ առեւտրատնտեսական փոխգործակցության առավել ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերին:

 

Դիտվել է 1162 անգամ:
Print Friendly

Leave a Reply