Եվրոպայում ամենաանդաստիարակ երեխաներն իտալացիներն են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 17:37

Իտալիայի կանանց ասոցիացիաները հարցում են անցկացրել Եվրոպայի ավելի քան 500 հյուրանոցներում`  պարզելու, թե որ ազգի ներկայացուցիչ երեխաներն են ամենաանդաստիարակները: Հարցվածների 66%-ը պատասախանել է, որ ամենաանդաստիարակը իտալացիներն են, նրանք հիմար են, ամբարտավան ու մյուս հյուրերի համար` նույնիսկ վտանգավոր:

Իտալացի երեխաները բարձր գոռգռում են, հայհոյում, ջարդում սարքավորումը, հեռուստացույցի ձայնն են շատ բարձրացնում ու անընդհատ խաղում են վերելակով վերուվար անելով:

Ամենավտանգավորը հռոմեացի երեխաներն են: Նրանցից հետո  Միլանի ու Նեապոլի փոքրիկներն են: Իսկ «ամենալավ» երեխաներն ապրում են Վենտիկում:

Եվրոպական մի շարք հյուրանոցատերեր պատմել են, որ ամենակիրթ ու դաստիարակված երեխաները Շվեյցարիայից, Դանիայից ու Շվեդիայից ժամանածներն են:

 

Դիտվել է 1307 անգամ:
Print Friendly

Leave a Reply