Ծանրորդ Րաֆֆի Մելիքյանը` եռակի արծաթե մեդալակիր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2009 13:17

Իսրայելի էլիաթ քաղաքում կազմակերպված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Րաֆֆի Մելիքյանը դարձավ փոխչեմպիոն:

69 կգ քաշայինների մրցաշարում Մելիքյանը երկամարտում ցույց տվեց 280 (123+157) կգ: Նա երկրորդն էր երկամարտում, նաև` պոկում ու հրում վարժություններում: Այդ քաշային կարգում հաղթող դարձավ ալբանացի Դանիել Գոդելին` 297 (137+160) կգ:

77 կգ քաշայինների պայքարում խաղարկված մեդալներից անմասն մնացին մեր երկրի երկու ներկայացուցիչները. Արեն Ներսիսյանը և Կարեն Աթյանը երկամարտում զբաղեցրին համապատասխանաբար 6-րդ և 9-րդ տեղերը: Նրանք ցույց տվեցին 285 (127+158) կգ և 266 (115+151) կգ: Ուժեղագույն ճանաչվեց ալբանացի Հուսեիին Պուլակին` 301 (137+164) կգ:

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply