Դեմոյանի դեմ հայցով դատական նիստը հետաձգվեց հոսանքազրկման պատճառով

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | November 1, 2011 16:43

Այսօր  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կրկին հետաձգվեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի դեմ քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանի հայցով դատական նիստը: Այս անգամ հետաձգման պատճառը հոսանքազրկումն էր: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին:

Նշենք, որ նախորդ անգամ նիստը հետաձգվել էր Այվազյանի փաստաբանի կողմից դատարանին ներկայացված տեսանյութի (ս.թ. մարտի 30-ին ԱՄՆ-ում հեռարձակված «Վերադարձ» հեռուստահաղորդման տեսասկավառակը, որտեղ, ըստ փաստաբանի, ապացուցվում է, որ Դեմոյանը վիրավորել և զրպարտել է իր պաշտպանյալին) դիտումը տեխնիկական պատճառներով ընդհատվելու հետևանքով:

Հիշեցնենք, որ 2011 թվականի ապրիլի 30-ին Արմեն Այվազյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին` իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող հրապարակային վիրավորանքների և զրպարտության համար:

 

 

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply