Բուժզննման արդյունքների համաձայն Օբաման պիտանի է ճանաչվել ծառայողական պարտականությունները կատարելու

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 16:21

ԱՄՆ  44-րդ նախագահի լիարժեք բուժզննումը ցույց է տվել, որ Օբաման գերազանց առողջություն ունի: Սա արդեն երկրորդ նման ստուգումն է  իր ղեկավարության ընթացքում:

Դոկտոր Ջեֆրի Կալմենը, որը ղեկավարել է  բուժզննման ընթացքը, հատկապես նշել է, որ Օբամայի օրգանիզմում լիարժեք բացակայում է նիկոտինը: Օբաման  հասարակության առջև բացահայտ հրաժարվել է ծխելուց ու  չի դրժել խոստումը:

Օգոստոսին լրացել է Օբամայի 50-ամյակը: Բժիշկը նշել է, որ նա ֆիզիկապես ակտիվ է, հետևում է առողջ սննդակարգի, պահպանում ճիշտ քաշ ու ժամանակ առ ժամանակ  և չափավոր է օգտագործում ալկոհոլ: Իսկ ամենակարևորը` պիտանի է ծառայության: «Կլինիկական բոլոր հետազոտություններն ասում են, որ նա կարող է իր  պարտականությունները կատարել մինչև իր ժամկետի ավարտը»:

Բուժզննման արդյունքները հետևյալն են. Օբամայի հասակը 185,4 սմ է, քաշը` 82,2 կգ: Արյան ճնշումը նորմալ է ` 107/71 : Խոլեստերինի մակարդակն արյան մեջ` առաջին զննման համեմատ նվազել է: Ներկայումս այդ արդյունքը նույնիսկ գերազանց է համարվում: Նման բուժզննում նախագահը պետք է անցնի ամեն տարի, հաջորդը կլինի 2012-ին:

 

Դիտվել է 1266 անգամ:
Print Friendly

Leave a Reply