Թուրքերը քիմիական զենքով 24 քուրդ զինյալ են սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 15:56

Թուրքիայի խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) փոխնախագահ Մերալ Դանըշ Բեշթաշը պնդել է, թե Իրաքի հետ սահմանակից Քազանի հովտում թուրքական զինուժերը PKK-ի զինյալների դեմ քիմիական զենք են կիրառել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ քուրդ գործիչը պնդել է, թե Մալաթիայի պետական հիվանդանոցի դիահերձարանում գտնվող 24 քուրդ զինյալները սպանվել են քիմիական զենքով։  Բեշթաշը իշխանություններից պահանջել է ներկայացնել դիահերձման արդյունքները։

Նշենք, որՄալաթիայի պետական հիվանդանոցի դիահերձարանում գտնվող PKK-ի զինյալների դիակները չեն հանձնվում հարազատներին։ Քուրդ գործիչները պնդում են, որ նրանց մարմիններն այլանդակված են, որի պատճառով իշխանությունները հրաժարվում են դիակները հանձնել հարազատներին։

 

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply