Բրիտանացի գիտնականներն արհեստական արյուն են ստեղծել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 15:48

Բրիտանացի գիտնականներն առաջինն  են, ում հաջողվել  է ստեղծել  միլիոնավոր կարմիր արյան բջիջներ` ցողունային բջիջներից: Արհեստական արյունը «զրոյական»  խմբի է: Այն մարդկանց վրա թեսթավորվելու է  2 տարվա ընթացքում: Եթե թեսթավորումը դրական արդյունք տա, ապա արհեստական արյան փոխպատվաստումը մատչելի կդառնա առաջիկա 10 տարում, հայտարարում են Էդինբուրգի ու Բրիստոլի գիտնականները:

Նրանք հավատացած են, որ 20 տարուց հնարավոր է արտադրել  տարեկան ավելի քան 1 մլն լիտր արյուն, ինչը կբավականացնի  Մեծ Բրիտանիայի պահանջարկին: Արյան վերարտադրման համար կկիրառվեն 4-5 օրական սաղմի էմբրիոնները, որոնք մնում են  ԷԿՀ-ից: Գիտնականները հույս են հայտնում, որ կարող են ստեղծել ունիվերսալ արհեստական արյուն` առաջին կարգի  բացասական ռեզուս-գործոնով: Այն  համապատասխանում է մարդկանց 98%-ին: Նոր հայտնագործության շնորհիվ հնարավոր է լուծել արյան դեֆիցիտի հարցը, մասնավորապես հետամնաց երկրներում: Այս արյան առավելությունն այն է, որ    ի տարբերություն դոնորական արյան,  (ՄԻԱՎ-ի, հեպատիտի ու այլ տեսակի)   հիվանդությունների  փոխանցման վտանգ չի ունենա ու կկիրառվի անկախ  արյան այս կամ այն  խմբի պատկանելությունից:

 

Դիտվել է 1383 անգամ:
Print Friendly

Leave a Reply