Մասնակիցների ներկայացուցչական կազմով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 1, 2011 15:52
Մասնակիցների ներկայացուցչական կազմ կունենա նոյեմբերի 3-ին Երևանի «Դինամո» մարզասրահում կայանալիք թհեքվանդոյի միջազգային պատանեկան մրցաշարը: Ստուգատեսը նվիրված է անվանի թհեքվանդոյիստ, միջազգային կարգի մրցավար Արմեն Մարտիրոսյանի հիշատակին: Ուժերը կչափեն Հայաստանի, Իրանի և Վրաստանի մարզիկները: Իրենց կարողությունները կփորձեն 10-17-տարեկան 170 թհեքվոնդիստներ:
Դիտվել է 800 անգամ:





Facebook
Tweet This