Վրաերթեր

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2011 13:51
Հոկտեմբերի 31-ին, ժամը 14.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցի թիվ 52 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 17.15-ին,  «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 10-ամյա մի աղջիկ:
Տուժողի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դուստրը վայր է ընկել շենքի բակում, սակայն  պարզվել է, որ աղջիկը վնասվածքն ստացել է վրաերթի հետևանքով:
Նույն օրը, Ժամը 19.45-ին, վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 36-ամյա Արայիկ Հ.-ն ու խոստովանել, որ ժամը 16.30-ին, Շինարարների փողոցի թիվ 32 շենքի մոտ, «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով աղջկան վրաերթի է ենթարկել ինքը:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ին, «Ռենո Դասիա Լոգան» մակնիշի ավտոմեքենան Մանանդյան փողոցի թիվ 28 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply