Ավտոպատահարներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2011 13:53
Հոկտեմբերի 31-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի տաքսի ավտոմեքենան Դալար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթբետոնե պատին:
Պատահարի հետևանքով վարորդն ու 6 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հոկտեմբերի 31-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհից և բախվել քարե պարսպին. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ծաղկահովիտի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 641 անգամ:
Print Friendly

Leave a Reply