Լևոն Արոնյանը 3-րդ տեղում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 1, 2011 13:10

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը  Շախմատի միջազգային ֆեդերացիայի հրապարակած աշխարհի լավագույն շախմատիստների ցուցակի 3-րդ հորիզոնականում ` 2802: Տասնյակը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ 2826, նրան հաջորդում է Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդը` 2811: 4-րդ տեղում է` ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2 800: Նրան հաջորդում են`  ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը՝ 2 781, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը՝ 2 775, բուլղարացի Վեսելին Տոպալովը՝ 2 768, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը՝ 2 763, ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզևիչը՝ 2 762, ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 2 758:

Աշխարհի 100 լավագույն շախմատիստների ցանկում Սերգեյ Մովսիսյանը 34-րդ տեղում է` 2 710 միավոր, Վլադիմիր Հակոբյանը՝ 65-րդ` 2 681 միավոր,Գաբրիել Սարգսյանը՝ 73-րդ՝ 2 671 միավոր:

Կանանց վարկանիշային ցուցակում Էլինա Դանիելյանը 2 507 միավորով զբաղեցնում է 16-րդ տեղը, Լիլիթ Մկրտչյանը 2 469 միավորով 29-րդ տեղում է, իսկ Լիլիթ Գալոյանը 2 383 միավորով 78-րդ տեղում է:

Դիտվել է 766 անգամ:
Print Friendly

Leave a Reply