Հայաստանի կանանց հավաքականը` ստորին դիրքերում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | September 11, 2009 13:35
Ճապոնիայի Միե քաղաքում անցկացված գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տեղեր զբաղեցրին աղյուսակի ստորին հորիզոնականներում:
Անժելիկա Աֆյանը գրավեց 106-րդ, իսկ Նաիրա Մինասյանը` 121-րդ տեղը: Ի դեպ, Աֆյանը Ռուսաստանում է բնակվում և մարզվում: Ինքնին հարց է առաջանում` կարիք կա՞ր նրան հրավիրել մեր երկրի հավաքական, եթե այդպիսի արդյունք պետք է ցույց տար: Ինչևէ, սա առաջին դեպքը չէ, որ մեր աղջիկները խայտառակում են Հայաստանը, սակայն ոչ մի հետևություն այդպես էլ չի արվում:
Փաստորեն, մերոնք տուրիստի կարգավիճակով են ներկայանում խոշորամասշտաբ մրցումներին` դրա համար ծախսելով պետության կողմից հատկացված զգալի ֆինանսներ: Հավելենք, որ այս մարզաձևի Հայատանի հավաքականն արդեն մի քանի տասնամյակ անփոփոխ գլխավորում է մարզիչ Կրեմլինա Մկրտչյանը:






Facebook
Tweet This
Email This Post
