Չինաստանում 2 հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 10:22

6,8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Սինցզյան գավառի մոտ` Ղրղզստանի հետ սահմանում: Տեղեկությունը ստացվել է  այսօր` վաղ առավոտյան, ԱՄՆ երկրաբանական ծառայությունից:  Սկզբում ստորգետնյա ցնցումներ էին գրանցվել երկրի հյուսիս արևմուտքում`  չինական Սինցզյան գավառից 600 կմ դեպի Ղրղզական Բիշկեկ: Ցնցումները 33 կմ խորության վրա են եղել:

Կարճ ժամանակ անց  նույն ուժգնությամբ  ցնցումներ են գրանցվել հարավ-արևմուտքում: Տուժածներ չկան, ավերածությունների մասին էլ տեղեկություններ չկան:

Վերջին տարիներին ուժեղ` 7,9 մագնիտուդով  երկրաշարժ է եղել 2008-ին, Սիչուան գավառում, զոհվել է 90 հազար մարդ:

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply