Լիբիայում անցումային կառավարության ղեկավար են ընտրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 9:56

Լիբիայում Անցումային կառավարության ղեկավար են ընտրել ակադեմիկոս Աբդել Ռահիմ ալ-Քիբին: Քիբը  5 թեկնածուներից մեկն է, ում  Ազգային անցումային խորհրդի անդամներն ընտրել են բաց քվեարկությամբ:

Ակադեմիկոսն առաջին իսկ փուլում հաղթանակ է տարել` ստանալով 51 ձայնից 26-ը: Նրա հիմնական մրցակիցը նավթարդյունաբերության նախարար Ալի Թախրունին է:

Անցումային կառավարության ղեկավարի ընտրությունն առաջին քայլն է  Լիբիայի իշխանությունների նոր ինստիտուտների կառուցման ճանապարհին: Վերափոխման ճանապարհին հաջորդ քայլը պետք է լինի առաջիկա 8 ամիսների ընթացքում ազգային խորհրդի ընտրությունը, որը կզբաղվի նոր սահմանադրություն գրելով, ինչին կհետևեն համընդհանուր խորհրդարանական ընտրությունները:

 

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply