ԱՄՆ-ը հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը դադարեցնելու մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 9:27

Պատճառը այդ կազմակերպություն Պաղեստինի անդամագրումն է: Որոշումը կայացվել է նախօրեին, Փարիզում: Կողմ է քվեարկել 107 պետություն, այդ թվում և Ռուսաստանը: Դեմ` ընդամենը 14 երկիր` ներառյալ ԱՄՆ-ն ու Իսրայելը: Փորձագետների կարծիքով, կրթության, գիտության ու մշակույթի  վերաբերյալ միջազգային կազմակերպության որոշումը Պաղեստինի  դիվանագիտական խոշոր հաղթանակն է ու  ՄԱԿ-ի լիիրավ անդամ ճանաչվելու գործում  կարևորագույն քայլ:

Համապատասխան դիմում է ներկայացրել  ինքնավար մարզի ղեկավար Մահմուդ Աբասը: Ի դեպ,   Վաշինգտոնի  վճարումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի բյուջեի հինգերորդ մասն են կազմում: Օրինակ, այս նոյեմբերին ԱՄՆ-ն պետք է կազմակերպության հաշվին փոխանցեր 60 մլն դոլար:

 

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply