ՀՀ ոստիկանությունը դիմում է տուգանային հրապարակի ավտոմեքենաների տերերին հետ ստանալ իրենց սեփականությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2011 9:26

ՀՀ ոստիկանությունը դիմում է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում (տուգանային հրապարակ) 5 և ավելի տարի մնացած տրանսպորտային միջոցների տերերին` անձը հաստատող փաստաթղթերով և մեքենաների տեխնիկական անձնագրով ներկայանալ ճանապարհային ոստիկանություն` Երևան, Թաիրովի 14 հասցեով, ավտոմեքենաները հետ ստանալու համար, այլապես ճանապարհային ոստիկանությունը օրենքով սահմանված կարգով կդիմի դատարան` դրանք տիրազուրկ ճանաչելու պահանջով:

Վերոնշյալ գործընթացը կատարվում է անվճար:

Տեղեկատու հեռախոսներ` 010-56-32-94, 077-50-02-78:


Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply