Չինացի աղջիկները հարուստ փեսացուների որս են սկսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 1, 2011 10:28

Ինչպես կարելի է հարուստ, միլիոնատեր փեսացու գրավել. ներկայումս նման թեմայով դասախոսություններ հնարավոր է լսել  հատուկ դպրոցներում: Այնտեղ սովորեցնում են  վարքականոն ու գեղեցիկ և նրբաճաշակ շարժուձև: Այդ ամենի հետ վերջին պլանում չէ տղամարդու սիրտն ու դրամապանակը գրավելու վերաբերյալ դասընթացը:

Բնականաբար, այդ գիտության համար նույնպես պետք է վճարել, այն էլ` 15 հազար դոլար: Կարելի է ողջ կյանքում սպասել սպիտակ ձի հեծնած արքայազնին ու այպես էլ չհանդիպել: Սակայն գործնական չինուհիները հարուստ ամուսինների «տեր են» դառնում խելքով, գիտելիքներով ու հմտությամբ, որոնք  ձեռք են բերում համապատասխան` միլիարդատերերի որսորդուհիների դպրոցում, որի պաշտոնական անվանումը փոքր ինչ ավելի համեստ է` Կնոջ բարոյական դաստիարակության կենտրոն:

Սակայն ոչ այնքան բարոյականության վարքականոն են սովորեցնում, որքան որսականոն: Բաժակների մեղմ զրնգոց, անբռնազբոս խոսակցություն. դա հատված չէ ակումբի ժամանցից, այլ հերթական դասընթաց է պեկինյան դպրոցում ու թեման էլ` «սեքսուալությունը ճաշի սեղանի շուրջ»:

Կայացած մարդու սիրտը կարելի  է գրավել նույնիսկ թեյ խմելու ժամանակ. գիտակներն ասում են, որ թեյը պետք է լցնել բարակ ու երկար շիթով` գրեթե երկարացրած ձեռքով: Այդ ոչ բարդ հնարքը ոչ միայն ուշադրություն է գրավում, այլև, գիտակների հավաստիացմամբ, կոտրում է  ձեր ու զրուցակցի միջև եղած բոլոր պատնեշները, և դուք հեշտությամբ նրա տրամադրվածությանն եք արժանանում:

Կարևոր է այն, թե ինչպես եք բաժակը հրամցնում ու թե ինչպես եք անգամ մի կում կատարում: Ով գերազանց է կատարում հանձնարարությունները, հնարավորություն է ստանում մասնակցել գործնական պարապմունքներին. մոտավորապես 3 հազար դոլարով ուսանողուհիները հանդիպում են իսկական չինացի մեծահարուստների հետ, որոնք կյանքի ընկերուհի են փնտրում:

«Մենք նրանց հրավիրում են զբոսանավ ու մոտ մեկ ժամ զբոսնում գետում: Արդեն 10 զույգ ամուսնացել է»,- ասում է կենտրոնի ծառայողը: Ինչպես տեղեկացնում են, հիմա մնացել է միայն հայտնաբերել Չինաստանի ապահովված ամուրիներին: Սակայն դա էլ հենց ամենակարևոր խնդիրն է: Պաշտոնապես երկրում 271 միլիարդատեր կա: Իսկ իրականում  երկու անգամ ավելի կլինեն: Չէ որ չինացիները սովորություն ունեն իրենց կարողության մասին տվյալները ծածկել:

 

Դիտվել է 1523 անգամ:
Print Friendly

Leave a Reply