Թուրքիա այցելող հայաստանցիների քանակը շարունակում է աճել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 1, 2011 9:05

Թուրքիա այցելող հայաստանցիների քանակը 2011-ի հունվար-սեպտեմբերի ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելացել է 2,7 տոկոսով։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունից, 2011-ի սեպտեմբերին Թուրքիա է այցելել 7524 հայաստանցի, ինչը 15 տոկոս ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ 2011-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Թուրքիա է այցելել 53 937 հայաստանցի, որը 2,7 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։

Նշենք, որ 2010-ին Թուրքիա էր այցելել Հայաստանի 69323 քաղաքացի, որն իր հերթին 7 տոկոսով ավելի էր 2009-ի համեմատությամբ։

NEWS.am

 

Դիտվել է 1204 անգամ:
Print Friendly

Leave a Reply