Ահմադինեջադին կհարցաքննեն աննախադեպ հափշտակության գործով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2011 22:46

Իրանի խորհրդարանը պարտավորեցրել է նախագահ Մահմուդ Ահմադինեդջադին ներկայանալ  հարցաքննության `բանկային վարկերի մեքենայությունների գործով: Սպասվում է , որ նա կպատասխանի խորհրդարանական հատուկ հանձնաժողովի  հարցերին, որը հետաքննում է  այդ գործը արդեն տասը օր:   Մինչ այդ հարցաքննության կներկայանա նրա ներկայացուցիչը, հաղորդում է  Associated Press-ը:

Ամենաքիչը  73 պատգամավորներ  ստորագրել են պահանջ,որ երկրի ղեկավարը պատասխանի խորհրդարանականների հարցերին կապված ռեկորդային հափշտակումների հետ: Իրանի սահմանադրության համաձայն ,որպեսզի նախագահին կանչեն հարցաքննության հարկավոր է  առնվազն 290 պատգամավորներից մեկ քառորդի ստորագրությունը:

Այսպիսով Ահմադինեջադը Իրանի առաջին նախագահը կլինի,որ հաշվետու կլինի խորհրդարանին:Բացի դրանից, հոկտեմբերի 30 -ին պարզ դարձավ ,որ մեքենայությունների գործով խորհրդարանականները մեղավոր են ճանաչել  Ահմադինեջադի կառավարության ֆինանսների նախարարին, հաղորդում  է  “Ալ Ջազիրան”:

Հափշտակության գործի շրջանակում հետաքննվում է կեղծ փաստաթղթերի գործածումը իրանական երկու բանկերից վարկ ստանալու համար,որով հետագայում գնվել են պետական արժեթղթեր: Մեքենայության արդյունքում գողացվել է 2,6 միլիարդ դոլար: Գլխավոր կասկածյալը  իրանական գործարար Ամիր Մանսուր Խոսրավին է (Amir Mansour Khosravi) ,ով արդեն ցուցմունք է տալիս:

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply