Վարչապետն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 31, 2011 19:04

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հոֆֆերնին: Ողջունելով հյուրին կառավարությունում վարչապետը շնորհավորել է դեսպանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ- ամերիկյան հարաբերությունների մակարդակն ու վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կկարողանա իր նպաստ բերել հարաբերությունների խորացմանն ու զարգացմանը: Վարչապետը կաևորվել է  ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի կատարած աշխատանքը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ջոն Հեֆֆերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել է ԱՄՆ Նախագահի և պետքարտուղարի շնորհակալությունը Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Թուրքիային տրամադրված օժանդակության համար: Հյուրի խնդրանքով Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԱՄՆ օժանդակությամբ Հայաստանի Հանրապետությունում իրականացված ծրագրերին, որոնք վարչապետը բարձր է գնահատել: Բարձր է գնահատվել նաև ԱՄՆ աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:Դեսպանի խնդրանքով վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնայնությունները, անդրադարձ է կատարվել հայ-թուրքական հարաբերությունների խնդրին: Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Վարչապետը կարևորել է մեր երկրում քաղաքացիական հասարակության ձևավորումն ու այդ համատեքստում միջին խավի ամրապնդմանն ուղղված գործադիրի ջանքերը, ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացումներն ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարմանն ուղղված կառավարության ձեռնարկած միջոցառումները:

 

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply