Երեւանում տեղի ունեցավ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 31, 2011 19:02

Հոկտեմբերի 31-ին Երեւանում տեղի ունեցավ առեւտրի, տնտեսական տեխնոլոգիաների, գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստը: Համանախագահողներն էին ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը եւ Հնդկաստանի ԱԳՆ Արեւելքի քարտուղար Սանջայ Սինգհը (Sanjay Singh):

Նույն օրը տեղի ունեցավ նաեւ հայ-հնդկական գործարար համաժողով:

Միջկառավարական նիստի եւ գործարար համաժողովի համատեղ նիստի ժամանակ ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Հնդկաստանի Առեւտրի եւ արդյունաբերության պալատների դաշնության միջեւ ստորագրվեց համաձայնագիր` Հայ-հնդկական գործարար խորհրդի ստեղծման մասին:

Միջկառավարական հանձնաժողովի նիստը քննարկեց հայ-հնդկական համագործակցության խնդիրների լայն շրջանակ առեւտրի, տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, առողջապահության, տուրիզմի, գիտության եւ տեխնոլոգիաների, մշակույթի եւ կրթության բնագավառներում: Համաձայնություն ձեռք բերվեց համագործակցության հետագա ծրագրերի շուրջ:

 

 

 

Դիտվել է 1035 անգամ:
Print Friendly

Leave a Reply