Յասեր Արաֆաթի այրուն ձերբակալելու են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2011 18:37

Այսօր Թունիսի դատարանը Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթի կնոջը ձերբակալելու օրդեր է տվել: Մանրամասներ չկան: Ավելի վաղ հայտնում էին, որ 2007-ի օգոստոսին Թունիսի նախագահ Զին ալ Աբիդին բեն Ալին հրաման է արձակել Պաղեստինի հանգուցյալ առաջնորդ Յասեր Արաֆաթի կնոջը Թունիսի քաղաքացիությունից զրկելու  վերաբերյալ, որը նա ստացել է 2006-ին: ԶԼՄ-ների տվյալներով, Թունիսից մեկնելուց հետո Սուխա Արաֆաթը բնակվել է Մալթայում, այն տանը, որը նրան նվիրել էր Լիբիական ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆին:

 

Դիտվել է 1368 անգամ:
Print Friendly

Leave a Reply