Արոնյանը` շախմատի Բիլբաոյի մրցաշարի առաջատար

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 11, 2009 13:08

Իսպանիայի Բիլբաո քաղաքի մարզապալատում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի երկրորդ շրջանում Լևոն Արոնյանն առավելության հասավ Ալեքսանդր Գրիշչուկի նկատմամբ: Կատարվեց 42 քայլ:

Հիշեցնենք, որ առաջին շրջանում մեր մարզիկը պարտվել էր Ռուսաստանի ներկայացուցչին: Ալեքսեյ Շիրովը և Սերգեյ Կարյակինն իրենց պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Այսպիսով, Արոնյանը վաստակած 9 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նրան հաջորդում են Գրիշչուկը (6), Կարյակինը (5), Շիրովը (2):  5-րդ տուրում Արոնյանը կմրցի Շիրովի, Գիիշչուկը` Կարյակինի հետ:

Դիտվել է 1602 անգամ:
Print Friendly

Leave a Reply