«Ռոբշին»-ը դադարեցնում է հէկ-ի շինարարությունը Թռչկանի տարածքում
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 31, 2011 18:07
«Ռոբշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ընդունելով ՀՀ բնապահպանության նախարարության առաջարկությունը, ինչպես նաև քաղաքական, տարաբնույթ շահարկումները կանխելու նպատակով՝ հայտարարում է, որ դադարեցնում է Թռչկանի ջրվեժի տարածքում, Չիչխան գետի վրա կառուցվող հիդրոէլեկտրակայանի շինարարությունը և տեխնիկան դուրս է բերում շինարարական տարածքից:
Մենք միաժամանակ հույս ենք հայտնում, որ հետագա քննարկումների ընթացքում կգտնվեն բոլորի շահերն արտացոլող լուծումներ:
«Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրինություն






Facebook
Tweet This
Email This Post
