Ոստան գյուղի գերեզմանատանը կեսգիշերային վիճաբանությանը հաջորդել են կրակոցներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 11, 2009 13:00

գյուղ`Ոստան

Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 9-ին` ժամը 23.30-ին, 21-ամյա Վարդան ու 19-ամյա Վիլիկ Կ.-երը ընկերների հետ գերեզմանատան մոտ վիճաբանել ու հարվածներ են հասցրել 3 եղբայրներ` 27-ամյա Մենուա, Արգիշտի և 28-ամյա Գևորգ Ս.-երին ու նրանց ընկերներին:

Արգիշտիին ու Գևորգին մարմնական վնասվածքներ հասցնելուց հետո Գևորգը որսորդական հրացանից կրակել է Վարդանի ու Վալիկի ուղղությամբ:

Ոստիկանության լրատվության կայքի տվյալներով`Գևորգը մարմնի տարբեր մասերում ստացած վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Արգիշտին ամբուլատոր բուժօգնություն է ստացել Արտաշատի հիվանդանոցում:

Դեպքի վայրից օպերատիվ խումբը հայտնաբերել է 12 տրամաչափի որսորդական հրացանի փամփուշտի 2 պարկուճ:

Վիճաբանության վայրից տուգանային հրապարակ է տեղափոխվել նաև 3 եղբայրներին պատկանող «ՖոլքսվագենՏուարեգ» մակնիշի ավտոմեքենան, որի հետևի ձախ դռան ապակին կոտրված է եղել, իսկ նույն դռան և առջևի ձախ անվաթևին արնանման հետքեր են եղել:

Ավտոմեքենայի սրահի զննությամբ հայտնաբերվել է որսորդական հրացանի կոտրված խզակոթ և 12 տրամաչափի հրացանի փամփուշտ:

Մենուան, Արգիշտին ու Վարդանը բերման են ենթարկվել բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply