Հայաստանի պատանի շախմատիստները բավարարվեցին երկրորդ տեղով

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 31, 2011 16:51

Թուրքիայի Իզմիթ քաղաքում ավարտված  Շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայում Հայաստանի հավաքականն արժանացավ արծաթե մեդալների: Այն 6 հաղթանակ տարավ, 1 մրցամարտ ավարտեց ոչ-ոքի, կրեց 3 պարտություն և վաստակեց 28,5 միավոր: Առաջին և երրորդ տեղերը զբաղեցրին Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները, որոնց ցուցանիշն է` 29 և 27,5 միավոր:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում խաղում էին` Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը և Զոհրակ Ապրեսյանը: Գլխավոր մարզիչն է` Արսեն Եղիազարյանը:

 

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply