Քաղաքապետարանի ծրագերի կատարման վերաբերյալ տրվել են հստակ հանձնարարականներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2011 17:15

Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությանը շնորհակալություն է հայտնել համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներին` հոկտեմբերի 24-27 Երեւանում անցկացված Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ Գլխավոր վեհաժողովը պատշաճ կազմակերպելու եւ անցկացնելու համար:

Անդրադառնալով մայրաքաղաքում շինարարություն իրականացնող ընկերությունների պարտավորությունների կատարմանը` Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին եւ համապատասխան վարչությունների պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել կառուցապատողների նկատմամբ` շինարարական աղբը սահմանված վայրեր տեղափոխելու, շինհրապարակների կազմակերպումը սահմանված կարգով ապահովելու ուղղությամբ, շեշտելով, որ կառուցապատողները պետք է միշտ զգոն լինեն այդ հարցում եւ ընդհանրապես պետք է շինարարական մշակույթն աստիճանաբար դառնա ավանդույթ:

Շուկաների եւ ստորգետնյա անցումների սանիտարական վիճակըգնահատելու նպատակով պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պատասխանատուի կողմից զեկուցվել է, որ շարունակվում են ստուգայցերը մայրաքաղաքի շուկաներում եւ ստորգետնյա անցումներում, որոնց արդյունքում արձանագրվել են մի շարք թերացումներ եւ ժամկետ է սահմանվել դրանք շտկելու համար: Պարտավորությունները խախտող տնտեսվարողների հանդեպ կիրառվել են վարչական տույժեր:

“ Առաջարկում եմ կազմել աշխատանքային մեծ խումբ եւ վարչական շրջանների հետ համատեղ այս ամսվա ընթացքում մի քանի անգամ ստուգումներ իրականացնենք միեւնույն  շուկաներում: Մենք պետք է մեր բոլոր լծակներն օգտագործենք, որպեսզի բնակչությունըգոհ լինի սպասարկումից:”,-նշել է Տարոն Մարգարյանը:

Բնապահպանության վարչության պետի կողմից ներկայացվել է Երեւանի փողոցների թեք լանջավոր հատվածների 2012 թվականին նախատեսվող կանաչապատման աշխատանքների, ոռոգման ցանցերի անցկացման, ինչպես նաեւ նախկինում ոռոգվող տարածքների ցանցի վերագործարկման մասով աշխատանքների վերաբերյալ ֆինանսականգնահատական եւ նախագիծ:  Զեկուցվել է նաեւ, որ կանաչապատման նպատակով, ըստ պահանջվող քանակի, 12 վարչական շրջաններին հատկացվել է բուսահող եւ խոտի սերմ:

Հաշվի առնելով եղանակային պայմանները մի շարք հատվածներում ընթացող ասֆալտապատման, ճաքալցման եւ բարեկարգման աշխատանքների վերջնակաժամկետ է սահմանվել նոյեմբերի 30-ը: Հանձնարարվել է մեկ անգամ եւսգույքագրել այն տարածքները, որտեղ վերանորոգման անհրաժեշտություն կա եւ հատուկ հսկողություն սահմանել, որպեսզի  ասֆալտապատող ընկերությունների կողմից աշխատանքները կատարվեն որակով եւ ավարտվեն սահմանված ժամկետում:

Սեփական եկամուտների հավաքագրումն ապահովելու նպատակով հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները եւ  ուշադրության կենտրոնում պահել հավաքագրմանգործընթացը:

Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում առկա ինքնակամ, ապօրինի, ինչպես նաեւ հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի պայմանգրերի ժամկետները լրացած կրպակների հետ կապվածª Տարոն Մարգարյանը շեշտել է, որ սկսված գործընթաց շարունակական է:

“ Շարունակելու ենք բանակցությունները  սեփականտերերի հետ եւ ներկայացնելու ենք հարցի լուծման ընդունելի առաջարկներ: Միանշանակ է, որ Աբովյան փողոցի բոլոր կրպակները պետք է ապամոնտաժենք”,-նշել է Տարոն Մագարյանը:

Անդրադառնալով մանկապարտեզների եւ դպրոցների ձմռան նախապատրաստական աշխատանքներին` հանրակրթության վարչության պետի կողմից զեկուցվել է, որ նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում ջեռուցման համակարգերի խնդիրը  հիմնականում լուծված է: Զեկուցվել է, որ ներկայում ընթացքի մեջ են նաև 12 մանկապարտեզներում ջեռուցման համակարգերի անցկացման աշխատանքները:

Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս հանձնարարել է ջեռուցման սեզոնին ընդառաջգույքագրել բոլոր այն խնդիրները, որոնք այս պահին առկա են հանրակրթարաններում եւ հնարավորին ապահովել սահմանված ժամկետներում աշխատանքների լիարժեք ավարտը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1247 անգամ:
Print Friendly

Leave a Reply