Համագործակցությունը շարունակական է լինելու

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 31, 2011 16:43

Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ընդունեց ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) միջազգային ծրագրերի Եվրոպայի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ինգրիդ Վերստրաետենին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան ներկայացուցիչ Ջաթինդեր Չիմային:

Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ԱԻՆ և վերոնշյալ կառույցների միջև համագործակցության ուղղությունները:

Նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ չափազանց կարևորում է համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում, որի զարգացման համար գլոբալ մոտեցում է անհրաժեշտ։ Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում, և մեր դիտացանցը պիտի լինի լավագույնը։ Երկրաշարժեր այս տարածքում եղել են ու կլինեն, և մենք պիտի պատրաստ լինենք դրանց դիմակայել։

Օտարերկրյա հյուրերը ևս հավաստեցին փոխգործակցելու իրենց պատրաստակամությունը` կարևորելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԻՆ «ՍՊԱԾ» գործակալությունը ներգրավված է միջազգային սեյսմոլոգիական ցանցի մեջ և մեծ ներուժ ունի։

Հանդիպման ավարտին Ինգրիդ Վերստրաետենը և Ջաթինդեր Չիման այցելեցին նաև ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն։

 

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply