ՀԽ լիագումար նիստը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, Առողջապահության ազգային ինստիտուտի դահլիճում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2011 16:07

Նոյեմբերի 8-ին, ժամը 15:00 հրավիրված է ՀՀ Հանրային խորհրդի լիագումար նիստ՝ հետևյալ օրակարգով.

Ալիխանյանի անվան գիտահետազոտական ինստիտուտ պոակ-ը
( Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի վերածելու ՝ ՀՀ կառավարության որոշման նպատակահարմարության հարցը ( զեկուցող` ՀԽ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Ա.Ղուկասյան)

Կենսաչափական տվյալներով անձնագրերի ներդրման հարցը (զեկուցող` ՀԽ քաղաքացիական հասարկության կայացման հարցերի հանձնաժողովի նախագահ Հ.Հովհաննիսյան)

ՀՀ ոռոգման 6 մայր ջրանցքների համակարգում ավտոմատ ջրաչափության և կառավարման ծրագրի վերաբերյալ ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի առաջարկությունների քննարկում ( զեկուցողներ` ՀԽ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Յու.Ջավադյան, ՀԽ անդամ Ռ.Աթոյան)

. 2012թվականը ՀՀ-ում ընտանիքի տարի հայտարարելու մասին
( զեկուցող` ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի նախագահ Ե.Վարդանյան)

Այլ հարցեր

Վերը նշված հարցերի շուրջ զեկուցողները ՀԽ ընդունմանը կներկայացնեն որոշման նախագծեր:

Նիստի ընթացքում տեղեկատվություն կտրամադրվի անկանոն միգրացիայի դեմ պայքարի միջոցառումների շուրջ ( ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Կ.Առաքելյան)

Նիստը տեղի կունենա Առողջապահության ազգային ինստիտուտի դահլիճում ( Կոմիտաս, 49/2, 2-րդ հարկ) :

ՀՀ Հանրային խորհրդի
տեղեկատվություն
31.10.2011թ.

Դիտվել է 1473 անգամ:
Print Friendly

Leave a Reply