Հայաստանի հավաքականը հաղթեց Ղրղստանի թիմին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 31, 2011 16:03

Թուրքիայում ավարտին է մոտենում շախմատի  Համաշխարհային պատանեկան օլիմպիադան: Վերջին` 10-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3,5:0,5 հաշվով հաղթեց Ղրղզստանի թիմին: Սակայն դա բավարար չէ չեմպիոն դառնալու համար: Բանն այն է, որ առաջին տեղն իր համար ապահովել է Ռուսաստանի ընտրանին, որը 2,5:1,5 հաշվով հաղթել է Չեխիայի ներկայացուցիչներին: Երբ ավարտվեն բոլոր մրցամարտերը, հայտնի կդառնա թիմերի վերջնական դասավորությունը:

Դիտվել է 812 անգամ:
Print Friendly

Leave a Reply