NEWS.am-ը ներկայացնում է Վանի երկրաշարժից փլված Վարագավանքի ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 31, 2011 15:57

Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Վարագավանք է այցելել NEWS.am-ի թղթակիցն ու լուսանկարել երկրաշարժից հետո փլված Վարագավանքը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Վանի Վարագավանքը լուրջ վնասվել է 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից։

Նախկինում NEWS.am-ի թղթակիցը Վանից տեղեկացրել էր, որ Աղթամարի Սուրբ Խաչի վերաբացումից հետո Յուքարըբաքրաչլըի գյուղացիները դիմել էին Վանի նահանգապետարան եւ  մշակույթի ու տուրիզմի նահանգային վարչություն՝ իրենց գյուղում գտնվող եկեղեցական համալիրը վերականգնելու համար։

Հիշյալ գյուղի իմամ Մեհմեդ Չոբանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Վարագավանքի վերոնոգման համար անհրաժեշտ է հարեւանությամբ գտնվող մզկիթը քանդել։ «Նոր մզկիթն արագորեն կառուցվում է։ Հենց այն կառուցվեց, հինը քանդվելու է եւ կսկսվի Վարագավանքի վերականգնումը»,-նշել էր իմամը՝ շեշտելով, որ պատասխանատուները Վարագավանքի վերանորոգմամ սկսման տարեթիվ են նշել 2012-ը։

Գյուղի իմամը շեշտել էր, որ Տուրիզմի եւ մշակույթի Վանի նահանգային վարչության աշխատակիցները եկել են Վարագավանք՝ իրենց հետ բերելով վերականգնման նախագիծը, որը ներառում էր վանական համալիրի ամբողջական վերանորոգում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 1186 անգամ:
Print Friendly

Leave a Reply