ՀԱՄԱՍ շարժումը կոչ Է արել ԱՄՆ-ին ուղղակի բանակցություններ սկսել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 9, 2009 14:28

abu-mazruk«Առանց բանակցություններին ՀԱՄԱՍ-ի մասնակցության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի խաղաղ նախաձեռնությունը դատապարտված Է ձախողման»,- հայտարարել է ՀԱՄԱՍ իսլամական շարժման քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուքը:

Այդ կապակցությամբ նա կոչ Է արել Վաշինգտոնին ուղղակի բանակցություններ սկսել իսլամիստների հետ: «Օբամայի վարչակազմը պետք Է փոխի իր դիրքորոշումը, քանի որ նա գիտի, որ առանց ՀԱՄԱՍ-ի, իր ջանքերը հաջողությամբ չեն պսակվի»,-նշել Է Աբու Մարզուքը:

Մարզուքը, ինչպես եւ շարժման քաղբյուրոյի ղեկավար Հալեդ Մաշաալը ժամանել են Կահիրե` եգիպտոսցի միջնորդների հետ բանակցելու ապագա միջպաղեստինյան երկխոսության շուրջ: Դրա հետագա շարունակումը, հետևաբար նաև հաջող ավարտը մեծ հարցականի տակ են դրվել Հորդանան գետի արևմտյան ափի Կալկիլիա քաղաքում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որտեղ ընդհարումների ընթացքում զոհվել են 5 համասականներ եւ Մահմուդ Աբասին ենթարկվող անվտանգության ուժերի 4 աշխատակիցներ:

Դիտվել է 846 անգամ:
Print Friendly

Leave a Reply