ԱՄՆ-ում նոր Բարբի տիկնիկի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 31, 2011 15:43

Ամերիկյան հասարակությունը տարակուսանքի մեջ է  Mattel ընկերության  նոր արտադրանքի կապակցությամբ, որը Tokidok Բարբի անունն է ստացել:

Նոր տիկնիկը վարդագույն մազեր ունի, իսկ մարմինը պատված է դաջվածքներով: Նրա հագին ընաձառյուծի մորթ հիշեցնող  գուլպա կա, կրում է էմոների ոճով շապիկ ու փայլուն մաշիկներ: Վզկապով անհասկանալի շնիկ է է բռնել, որի անունը Բաստարդինո է:

Ծնողները մտահոգված են. նրանք կարծում են, որ այդ արտաքինով խաղալիքը երեխայի աշխարհընկալման վրա բացասական ազդեցություն կունենա :

Տիկնիկն արժե 50 դոլար, վաճառքի է հանվել հոկտեմբերի 8-ին և անմիջապես էլ սպառվել է: Հիմա նոր Բարբի կարելի է գնել միայն ebay-ի ինտերնետ աճուրդում`  մի քանի հարյուր դոլարով:

Mattel  ընկերությունը ոչ մի կերպ չի արձագանքել աղմուկին ու ոչ մի բացատրություն այդ առիթով նույնպես չի արել:

 

Դիտվել է 1810 անգամ:
Print Friendly

Leave a Reply