Վանի աղետյալներին օգնություն փոխադրող ինքնաթիռները վթարի են ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2011 15:35

Վանում հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի աղետյալներին օգնություն փոխադրող Ղրղզստանի բեռնատար ինքնաթիռը երեկ երեկոյան Էրզրումի օդանավակայանում հարվածել է Վրաստանից ժամանած բեռնատար ինքնաթիռի թեւին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Սաբահ» թերթը, Էրզրումի փոխնահանգապետ Օզգյուր Արսլանն «Անատոլու» գործակալությանը հայտնել է, որ հարվածի հետեւանքով երկու ինքնաթիռների թեւերը խիստ վնասվել են, ինչի պատճառով ինքնաթիռները չեն կարող հետ թռչել: Ներկայում մասնագետները գնահատում են վնասի չափերը:

 

Դիտվել է 877 անգամ:
Print Friendly

Leave a Reply