Կարինե Կույումջյան. «Հաշվարարն «ինքնագլուխ» չի կարող հարցաթերթիկ լրացնել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2011 15:20

Հաշվարարն «ինքնագլուխ» չի կարող հարցաթերթիկ լրացնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով բնակչության մեջ տարածված այն խոսակցություններին, թե «հաշվարարները, ստիպված, մարդաքանակ ապահովելու համար իրենք են անուններ հորինում եւ հարցաթերթիկը լրացնում», նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ բնակչության մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ի դեպ, հոկտեմբերի 22-ից սկսվել է վերահսկիչ միջոցառումների փուլը, որի նպատակն է հնարավորինս նվազագույնի հասցնել հաշվառման գործընթացում տեղ գտած բացթողումներն ու թերացումները:

«Վերահսկիչ ընտրանքային շրջագայության ժամանակ հաշվարարները հրահանգիչների հետ միասին այցելում են նախապես ընտրված բնակելի տարածքներ’ հաշվառման ամբողջականությունն պահովելու նպատակով: Ճշտելու համար’ արդյոք փակ դռների ետեւում երկրից բացակայողներ են, թե ոչ,

դիմում ենք համատիրությունների ղեկավարներին’ տվյալ բնակարանում բնակվող անձանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով»,- ասաց Կույումջյանը’ ընդգծելով’ ՀՀ այն քաղաքացիները, որոնք բացակայում են Հայաստանից, նույնպես հաշվառվում են, բայց նշվում է նաեւ, որ այսինչ թվականից նրանք բացակայում են Հայաստանից:

Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր այն բնակիչները, որոնց այս տարվա մարդահամարի նպատակով հաշվարարներ չեն այցելել, մինչեւ այսօրվա վերջ այդ մասին կարող են տեղեկացնել ՀՀ ԱՎԾ մարզային գործակալություններին եւ մարդահամարի վարչությանը’ (010) 22 91 65, (010) 22 91 49 եւ (010) 22 91 34 հեռախոսահամարներով:

 

Դիտվել է 1221 անգամ:
Print Friendly

Leave a Reply