Ավտովթարներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2011 14:02
Հոկտեմբերի 29-ին, ժամը 21.00-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Էրեբունի թանգարանի մոտ բախվել է «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի,:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21099»-ի վարորդը և նրա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենան Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում բախվել է գովազդային վահանակի սյանը, այնուհետև` «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21703»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.35-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 15-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 29-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան Մարց-Լորուտ ճանապարհի 3-րդ կմ-ին շրջվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն-Պասսատ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ճանապարհի 52-րդ կմ-ին` Ջաջուռ գյուղի հատվածում, շրջվել է ձորը:
Պատահարի հետևանքով երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply