Հալաբյան փողոցի վրաերթ կատարած Սմբատ Խաչատրյանը ներկայացել է ոստիկանությունն

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 31, 2011 13:46
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հալաբյան փողոցի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 68-ամյա Դոնարա Հարությունյանին, ինչից հետո կինը կրկնակի վրաերթի է ենթարկվել թիվ 28 երթուղու «Մերսեդես-Սպրինտեր» միկրոավտոբուսի կողմից և տեղում մահացել:
Նույն օրը, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել 46-ամյա Սմբատ Խաչատրյանը  և հայտնել, որ վրաերթը «Ռենջ-Ռովեր» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը:
Կատարվում է նախաքննություն:

 

 

 

Դիտվել է 935 անգամ:
Print Friendly

Leave a Reply