Թուրքիայում կրկին սպասվում են հորդառատ անձրևներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | September 11, 2009 11:29

թուրքիաԹուրքիայում առաջիկա օրերին հնարավոր է կրկին հորդառատ անձրևներ: Տեղումները կնկատվեն ոչ միայն երկրի հյուսիսային շրջաններում, այլև սևծովյան հարավային ափամերձ բնակավայրերում: Տեղի օդերևութաբանների կանխատեսմամբ` տեղատարափ անձրևնները  նոր աղետի պատճառ կդառնան:

«Մենք սպասում ենք նոր հեղեղների: Ճիշտ է, ոչ այնքան ուժեղ, որքան շաբաթվա սկզբում էր, սակայն գետերում դեռ ջրի մակարդակը բարձր է, և անգամ ուժեղ անձրևի դեպքում հնարավոր են հեղեղումներ»,-ասել է օդերևութաբան Ումիտ Տուրգուտը:

Ամենից դժվար իրավիճակը հիմա Ստամբուլում ու նրան հարակից քաղաքներում է: Փողոցները մաքրում են 2 հազար փրկարարներ և մի քանի հարյուր միավոր հատուկ տեխնիկա:

Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, վերջին տվյալներով` Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուժեղ հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի, իսկ 9 մարդ համարվում է անհետ կորած:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply