Հրդեհներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 31, 2011 13:03

Հոկտեմբերի 28-ին`ժամը 12.36-ին ահա­զանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի  Աթաբեկյան գյուղում այրվում է ավտոտնակի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Չարենցի փողոցի թիվ 376 հասցեում գտնվող  Արայիկ Հարությունյանին պատկանող ‘’Հացատուն’’ խորտկարանի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.44-ին, մարվել` 13.05-ին:

Այրվել է տանիքը` 20 քմ մակերեսով:

Նույն օրը`ժամը 20.07-ին հաղորդում է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քա­ղա­քի մշակույթի տան առա­ջին հարկում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել`20.45-ին:

Առաջին հարկի 400քմ մակերեսով տարածքում այրվել է կուտակված մանրահատակ:

Նույն օրը`ժամը 21.50-ին ահա­զանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում`Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի Օրջոնոկիձեի փողոցում` Հայկ Հովհաննիսյանին պատկանող թիվ 65գ տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.56-ին, մարվել` 22.30-ին:

Այրվել են տան նախամուտքը և գույքը՝ 25քմ մակերեսով:

Հոկտեմբերի 30-ին`ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ռուբեն Հակոբյանին պատկանող տան բակում այրվում է փայտյա մարագը` 12 քմ մակերեսով և 80 հակ պահեստավորված անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.28-ին, մարվել` 15.30-ին:

 

Նույն օրը`ժամը 20.13-ին  ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ագարակ գյուղի թիվ 14-րդ փողոցի 12-րդ տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.20-ին, մարվել`22.35-ին:

Ժ.Ջիլավյանին պատկանող տան բակում

 

Դիտվել է 864 անգամ:
Print Friendly

Leave a Reply